Առողջապահություն 4.2010
Միշտ հմայիչ

Ձմռանը դեմքի մաշկն առավել հոգատար վերաբերմունք է պահանջում: Ինչպես և ինչ միջոցներով խնամել մաշկը, որպեսզի այն չկորցնի իր թարմությունն ու գեղեցկությունը: Այս հարցերը պարզաբանելու համար դիմեցինք դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանին:
Ձմռանը ցուրտը, քամին, օդում թթվածնի պարունակության նվազումն ու խոնավության փոփոխությունները, սննդում վիտամինների ու միկրոտարրերի անբավարարությունն օրգանիզմի վրա բացասաբար են ազդում: Ցրտին դանդաղում են օրգանիզմի կենսաբանական գործընթացները, նյութափոխանակությունը, նվազում է նաև ճարպագեղձերի և քրտնագեղձերի ֆունկցիայի ակտիվությունը: Այդ գործոններից առավել անպաշտպան է դեմքի մաշկը: Ձմռանն այն դառնում է չոր ու գրգռված, թեփոտվում է, կորցնում ճկունությունը, հայտնվում են կարմրավուն կորյակներ, նկատելի է դառնում դեմքի կապտավուն երանգով արտահայտված արյունատար անոթների ցանցը: Ճարպագեղձերի ֆունկցիայի դանդաղման հետևանքով ճարպոտ մաշկը դառնում է չափավոր ճարպոտ, նորմալը` չորանում, չորը` ավելի է չորանում:
Մաշկի որակի վրա ազդում է նաև ջեռուցվող բնակարաններում կամ աշխատավայրում խոնավությունից զուրկ չոր օդը, ինչպես նաև ներսի և դրսի ջերմաստիճանների միջև եղած տարբերությունը. որոշ դեպքերում այն նույնիսկ կազմում է 30 աստիճան: Այս ամենը հուշում է, որ ձմռանը դեմքի մաշկը առավել հոգատար վերաբերմունք է պահանջում. խնամելիս միշտ պետք է հաշվի առնել ոչ միայն մաշկի, այլև տվյալ տարածաշրջանի կլիմայական առանձնահատկություններն ու տարվա եղանակը: Հետևաբար մաշկի խնամքն ու կոսմետոլոգիական միջոցների ընտրությունը հատուկ մոտեցումներ են պահանջում:
Ձմռանը դեմքի մաշկը խնամում են խոնավացնող, սնուցող, ինչպես նաև ցրտից ու քամուց պաշտպանող դիմակներով և քսուքներով:
Յուղոտ քսուքները մաշկը պատում են տաքացնող պաշտպանիչ թաղանթով, այնպես որ երկարատև զբոսանքի դուրս գալուց կես ժամ առաջ դեմքին քսեք որևէ պաշտպանիչ քսուք:
- Չոր և նորմալ մաշկի համար պաշտպանիչ քսուք պատրաստելու նպատակով մեկական թեյի գդալ սպերմացետի (կետաճարպ) կամ լանոլինի (ոչխարի բրդից ստացվող ճարպանման նյութ), ցինկի քսուքները և որևէ բուսական յուղ խառնեք իրար, ստացված զանգվածը քսեք դեմքին:
- Ճարպոտ մաշկի դեպքում մեկական թեյի գդալ ցինկի քսուքը և ցանկացած ձեթ (ձիթապտղի, սոյայի, խաղողի կորիզի և այլն) խառնեք իրար և քսեք դեմքին:
Ցրտից և քամուց շուրթերը պաշտպանելու համար քսեք մեկական թեյի գդալ բորավազելինի և գերչակի յուղի խառնուրդ: Շուրթերը պաշտպանում է նաև բնական մեղրը` քսեք և պահեք 10 րոպե:
Մաշկը կարելի է մաքրել կաթնային քսուքներով:
- Ձվի դեղնուցը, թթվասերը կամ 100 գ թանձր կաթնասերը և կես նարնջի հյութը խառնեք ու հարեք: Բամբակյա բարձիկը թրջեք պատրաստված խառնուրդով և մաշկը մաքրեք, այնուհետև ցայվեք սառը ջրով: Կարելի է խառնուրդը 2-3 օր պահել սառնարանում:
Ցրտին չոր մաշկը խնամելու, գրգռվածությունը, բորբոքումները վերացնելու, բուժելու արդյունավետ միջոց է սրոհունդի (зверобой) յուղային մզվածքը (экстракт).
- 3-4 ճաշի գդալ դեղաբույսի վրա լցրեք 200 մլ որևէ ձեթ, ամանը կափարիչով ծածկեք, 2 շաբաթ անց քամեք: Ստացված յուղային մզվածքը պահեք սառնարանում: Օգտագործեք ըստ անհրաժեշտության:
Եթե ցրտից քիթը կարմրում է, հիշեք լորենու ծաղիկներից պատրաստած թուրմի մասին. երկու ճաշի գդալ չորացրած լորենու ծաղիկների վրա լցրեք եռացող ջուր, թրմեք 20-30 րոպե, ապա քամեք, օրական 2-3 անգամ քիթը շփեք գոլ եփուկով:
Մաշկի թեփոտվելու դեպքում պատրաստեք հետևյալ դիմակները:
- Երկու ճաշի գդալ տուղտի (алтей) մանրացրած արմատների վրա լցրեք 0,5 լիտր սառը ջուր, դանդաղ կրակի վրա հասցրեք եռման աստիճանի, սառեցրեք, քամեք: Ստացված եփուկի մեջ անձեռոցիկը թրջեք ու դրեք դեմքին, պահեք 10-15 րոպե: Եթե անձեռոցիկը չորանում է` կրկին թրջեք եփուկով: Գործողությունը կարելի է կատարել առավոտյան և երեկոյան:
- Երկու-երեք ճաշի գդալ տաքացրած բուսական յուղին ավելացրեք աղացած «Հերկուլես», քսեք դեմքին ու շրջանաձև շարժումներով մաշկը 2-3 րոպե մերսեք, այնուհետև լվացվեք գոլ ջրով:
Հիշեք և պահպանեք հետևյալ կանոնները:
- Ջուր պարունակող ցանկացած միջոց (մաշկը խոնավացնող, հարթեցնող քսուքներ þ այլն) օգտագործեք տնից դուրս գալուց մեկ ժամ առաջ:
- Չպետք է դեմքը լվանալ շատ սառը ջրով, մաշկը խոնավացնող և տոնուսը բարձրացնող տաք ու սառը ջրով (контрастно) լվացումները կատարեք ծայրաստիճան զգուշությամբ:
Դեմքի մաշկը խոնավացնող, ջերմաստիճանի տատանումներից պաշտպանող և սնուցող դիմակներ:
- Կարտոֆիլի տաք խյուսին (պյուրե) ավելացրեք կաթ և ելակի կամ խաղողի երկու տրորած պտուղ: Զանգվածը հավասար շերտով քսեք թանզիֆի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, ծածկեք թավշյա սրբիչով, պահեք 20 րոպե, ապա լվացվեք գոլ ջրով:
- Բանանի միջուկի վրա լցրեք մի քիչ կաթ, խառնեք, քսեք դեմքին, 15 րոպե հետո դիմակը մաքրեք կաթում թրջած բամբակով: Ճարպոտ մաշկի դեպքում խառնուրդին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ:
- Մեկ ճաշի գդալ մանր կտրատած սամիթը, մեկ թեյի գդալ ձեթը (ձիթապտղի, եգիպտացորենի և այլն) և վարսակի ալյուրը խառնեք: Ստացված զանգվածը հաստ շերտով քսեք դեմքին, 20 րոպե անց գոլ ջրով լվացվեք:
- 20գ խմորիչը (дрожжи) և թթվասերը խառնեք, խյուսը քսեք դեմքին, 20 րոպե հետո մաքրեք: Այն վարակազերծում, հարթեցնում, թարմացնում, խոնավացնում և բարձրացնում է մաշկի տոնուսը:
- Կես թեյի բաժակ կաթնաշոռը, երկու ճաշի գդալ թթվասերը և մեկ ձվի հարած սպիտակուցը խառնեք մինչև ստացվի պինդ խյուս, քսեք դեմքին, 15-20 րոպե հետո մաքրեք: Դիմակն ունի գրգռված, բորբոքված մաշկը վերականգնող, հանգստացնող հատկություն:
- Երկուական թեյի գդալ խնձորի, կիտրոնի կամ թուրինջի (грейпфрут) հյութը, կաթնաշոռը, ձվի դեղնուցի կեսը, մեկ թեյի գդալ ձեթը (ձիթապտղի, եգիպտացորենի և այլն) խառնեք, քսեք դեմքին, 20 րոպե հետո գոլ ջրով լվացվեք:
Կոսմետոլոգիական բազմաթիվ միջոցների առկայության պարագայում ոմանց այս խորհուրդները կարող են անտեղի թվալ, սակայն հաշվի առեք այն հանգամանքը, որ անգամ մասնագիտացված կոսմետոլոգիական սրահներում մաշկի խնամքը, դիմահարդարումը կատարվում են նաև վերը նշված բնական բաղադրիչներից պատրաստված բավական թանկարժեք տարբեր միջոցներով: Տնային պայմաններում դուք ինքներդ կարող եք պատրաստել դրանք, ընտրել ձեր ճաշակով և ձեր մաշկին համապատասխան բաղադրիչները:
Ցանկանում եմ, որ ձմռան ցուրտ օրերին ձեր մաշկը թարմությամբ և գեղեցկությամբ գերի շրջապատող մարդկանց:
Եղեք միշտ հմայիչ...

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն